Երեխաների պաշտպանության միջազգային օրը պաշտպանության նախարարությունում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որին մասնակցել են զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների երեխաներ: Միջոցառման ընթացքում կազմակերպվել է տոնական համերգ, ինչպես նաև մանկական գնացքով էքսկուրսիա վարչական համալիրի տարածքում: Պաշտպանության նախարարության հրավերով տոնական միջոցառմանը մասնակցել են նաև ավելի քան 50 սիրիահայ երեխաներ իրենց ծնողների …

Continue reading »

Իրավախորհդատվական աջակցություն զորակոչիկներին

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության և Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնի կողմից Իջևանում կազմակերպված իրավախորհրդատվական միջոցառման ժամանակ նախազորակոչային տարիքի երիտասարդներին ու նրանց ծնողներին է ներկայացվել «Իրավական ուղեցույց նորակոչիկի համար» գրքույկը: Հանրապետական զինկոմիսարիատի իրավաբան աշխատակիցները և փորձագետները ներկայացրել են ապագա զինվորի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանել զորակոչիկների և նրանց ծնողների բազմաթիվ հարցերին: Իրավախորհրդատվական նման միջոցառումներ են կայացել արդեն …

Continue reading »

Վերջին զանգ ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան վարժարանում

Ս.թ. մայիսի 24-ը, ինչպես Հայաստանի Հանրապետության և Արցախի բոլոր կրթօջախներում, այնպես էլ ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տոնական էր: Ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի: Հույզերով լի այս օրը կրթօջախում հյուրընկալվել էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը,այլ հյուրեր, ծնողներ, ընկերներ: Օրը լի էր հույզերով …

Continue reading »

7 օր առաջնագծում

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: Նյութի աղբյուրը` nkrmil.am

Հրամանատարաշտաբային զորավարժություն

Պաշտպանության բանակի 2013թ. պատրաստության պլանի համաձայն, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ, մայիսի 20-24-ը անց է կացվել բազմաստիճան քառափուլ հրամանատարաշտաբային զորավարժություն, որին որպես ուսուցանվողներ մասնակցում էին հյուսիսային ուղղությամբ գործող միավորման ու ենթակա զորամասերի հրամանատարությունը: Զորքերի և հատկապես սպայակազմի ուսուցմանը նպաստող կարևոր այս միջոցառման ընթացքում պայմանականորեն խաղարկվել են միավորման բերումը “բարձր” աստիճանի մարտական պատրաստականության …

Continue reading »

7 օր առաջնագծում

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են և հայ դիրքապահները …

Continue reading »

Վերջին զանգ ռազմամարզական վարժարանում

Մայիսի 24-ին, ինչպես հանրապետության մյուս բոլոր կրթօջախներում, այնպես էլ ԼՂՀ պաշտպանության նախարարության Քրիստաֆոր Իվանյանի անվան ռազմաուսումնական վարժարանում հնչել է դպրոցական վերջին զանգը: Այդ առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա էր բանակի մարտական պատրաստության բաժնի պետ, գնդապետ Ս. Սուրենյանը, ով շնորհավորելով սաներին ու նրանց հարազատներին համոզմունք է հայտնել, որ ի դեմս շրջանավարտների տարիներ անց մենք կունենանք գաղափարապես …

Continue reading »

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու «Եվրոպական անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտները» խորագրով միջազգային համաժողովին: Այցի ընթացքում նախատեսվում են նաև ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները մի շարք երկրների պաշտպանության նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նյութի աղբյուրը mil.am

Ստեփան Վահանի Միրզոյան

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ստեփան Վահանի Միրզոյանը: Ստեփան Միրզոյանը ծնվել է 1945թ. նոյեմբերի 8-ին Երևան քաղաքում: 1964թ. զորակոչվել է խորհրդային բանակ: 1968թ. ավարտել է Բաքվի համազորային բարձրագույն ուսումնարանը: 1974թ. Ստեփան Միրզոյանն արդեն Մոսկվայի Ֆրունզեի անվան …

Continue reading »

Հոսանքահարումից զինծառայող է մահացել

ՀՀ պաշտպանության նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 17.05.2013թ., ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանը, ընդգրկված լինելով վերակարգում, հոսանքահարվել է և գիտակցության չգալով մահացել: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանի …

Continue reading »

Older posts «