Նիկոլ Փաշինյանի հաղթանակի և պարտության գինը
 Նիկոլ Փաշինյանի հաղթանակի և պարտության գինը
14:18     02 08 2021    
Հայաստանի կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2020թ. վերջին հատել է օրենքով սահմանված 60%-ի շեմը և կազմել 63.5%, իսկ 2021թ. առաջին եռամսյակի տվյալներով այն արդեն իսկ մոտ է 70%-ին, ինչը Հայաստանին դարձնում է պարտքի կառավարման առումով անհուսալի երկիր:

Հայաստանի տնտեսությունն այժմ գտնվում է այնպիսի մի վիճակում, երբ առանց ֆինանսական ուղղակի հոսքերի, կարող է կոլապս սկսվել։ Արդեն իսկ լրջագույն խնդիր է պետական բյուջեի պակասուրդի ծավալը, որն աննախադեպ է անկախության շրջանի ողջ պատմության ընթացքում։

Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը 2016 թվականից հետո դրսևորել է նվազման միտում, որը պահպանվել է նաև 2019-ին՝ հասնելով ՀՆԱ-ի նկատմամբ 1%-ի։ 2020 թվականին, սակայն, պատերազմով ու համավարակով պայմանավորված, գրանցվել է բյուջեի պակասուրդի կտրուկ վատթարացում՝ հասնելով ՀՆԱ-ի նկատմամբ 5.4%-ի։ Այսինքն՝ դիֆիցիտի ցուցանիշը վատթարացել է ավելի քան 5 անգամ։

Ընդ որում, ծախսերի շեշտակի աճով պայմանավորված, պակասուրդի ֆինանսավորման հիմնական աղբյուրը պետական պարտքի ավելացումն է եղել։ 2019-ի տարեվերջի համեմատ՝ պարտքի բեռը 2020-ին աճել է 13.4 տոկոսային կետով և գերազանցել է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված բոլոր թույլատրելի շեմերը։ Ի դեպ, 2020 թվականի արտաքին պարտքի սպասարկման ծավալը 164.8 մլրդ դրամի է հասել։ 2021 թվականին այդ թիվն աճելու է։
Zinvor.info

Հեշթեգներ. Նիկոլ-Փաշինյան   Հայաստան  


Լրահոս