Ադրբեջանի ազգային ավիացիոն ակադեմիան և Bayraktar Teknoloji ընկերությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ակադեմիայի մամուլի ծառայությունից, փաստաթուղթը ստորագրել են՝ ռեկտոր, ակադեմիկոս Արիֆ Փաշաևը և Bayraktar Teknoloji Azərbaycan ընկերության տնօրեն Հուսեյն Թոփուզը։
Հուշագիրը նախատեսում է փոխադարձ համագործակցություն՝ գիտության, կրթության, հետազոտությունների և արտադրության ոլորտներում, համատեղ նախագծերի իրականացում, ուսանողների և դասախոսների մասնակցությամբ թրենինգների կազմակերպում, մասնագիտական զարգացման ծրագրեր և պրակտիկա։
Ստորագրման արարողության ընթացքում հյուրերը շրջայց են կատարել՝ Ազգային ավիացիոն ակադեմիայի ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներում, արտադրական հատվածներում, Ուսանողական ստեղծագործական կենտրոնում և Ազգային ավիացիոն ակադեմիայի Texnoritm կենտրոնում։