Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է
  Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է
11:21     29 04 2026    
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ադրբեջանական պատվիրակության անդամներին փոխադրող ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Երևանի օդանավակայանում։

Նշենք, որ Շահին Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան   Շահին-Մուստաֆաև  


Լրահոս