Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ դե-ֆակտո խաղաղություն է տիրում․ Իլհամ Ալիև
  Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ դե-ֆակտո խաղաղություն է տիրում․ Իլհամ Ալիև
14:57     23 04 2026    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ հանդիպման ժամանակ տեղեկություններ է փոխանցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ փաստացի (դե-ֆակտո) խաղաղություն է տիրում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների փոխադարձ այցերը նպաստում են իրավիճակի առողջացմանը։

Նա նաև նշել է առևտրային կապերի հաստատման մասին՝ մատնանշելով Ադրբեջանից դեպի Հայաստան նավթամթերքի արտահանման փաստը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս