Նոր աշխարհակարգը չպետք է նշանակի, որ ճիշտ է նա, ով ավելի ուժեղ է. Իլհամ Ալիև
|
|
|
|
Նոր աշխարհակարգը չպետք է նշանակի, որ ուժը ճիշտ է: Նոր աշխարհակարգը պետք է նշանակի նոր մեխանիզմներ քաղաքակիրթ աշխարհի, հարաբերությունների և միջազգային կարգի համար: Դրա մասին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ադրբեջանցի լրագրողին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
|
Ես արդեն ասել եմ, որ միջազգային իրավունքն այլևս չի գործում: (...) Միայն միջազգային իրավունքին հենվելը բավարար չէ սեփական խնդիրները լուծելու համար: Եվ Ադրբեջանի օրինակը իսկապես ցույց է տալիս դա: Հետևաբար, նոր աշխարհակարգի կամ միջկառավարական հարաբերությունների նոր համակարգի ի հայտ գալը անկասկած դատապարտված էր տեղի ունենալու: Միակ հարցն այն էր, թե ով կստանձնի այդ քայլի պատասխանատվությունը: Եվ ես կարծում եմ, որ նախագահ Թրամփը հիանալի աշխատանք է կատարել՝ նախաձեռնելով Խաղաղության խորհրդի ստեղծումը՝ մի հաստատություն, որն ունի մեծ ապագա»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Միավորված Ազգերի Կազմակերպությունը լիովին կաթվածահար է և այլևս ի վիճակի չէ որևէ հարցի վրա ազդել:
Հեշթեգներ.
Իլհամ-Ալիև
Ադրբեջան