Հաքան Ֆիդանը Զանգեզուրի միջանցքի գործարկումը Թուրքիայի համար կարեւոր քայլ է անվանել
 Հաքան Ֆիդանը Զանգեզուրի միջանցքի գործարկումը Թուրքիայի համար կարեւոր քայլ է անվանել
10:32     20 04 2026    
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմայից։

Թուրքական Turkiyegazetesi կայքի փոխանցմամբ՝ Անթալիայի դիվանգիտական ֆորումի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, խոսելով տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման անհրաժեշտությունից, անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը՝ այն անվանելով «դիվանագիտական մոդել»։ Ըստ Ֆիդանի, Թուրքիան Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար լուրջ ջանքեր է գործադրում։ Նա շեշտել է, թե Վաշինգտոնում համաձայնության եկած խաղաղության պայմանագրին մեկ–երկու քայլ է մնացել։

«Մենք տեսնում ենք, որ երկու կողմն էլ անկեղծ են։ Ադրբեջանի կողմից իրականացվելիք խաղաղությունը տարածաշրջանի ժողովուրդների համար կարեւոր կայունության դուռ է բացելու։

Վերջնական ստորագրությունով Հայաստան–Թուրքիա եւ Ադրբեջան–Հայաստան հարաբերությունների կարգավորում, տնտեսական եւ էներգետիկ անվտանգության ոլորտում շատ լուրջ արդյունքներ են կանխատեսում։ Տարածաշրջանի կապերն ուժեղացնելու տեսանկյունից Թուրքիայի համար Զանգեզուրի միջանցքը շատ կարեւոր է։ Այդ հարցով ԵՄ–ի հետ սերտ կապերի մեջ ենք։ Հենց խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, տարածաշրջանում մեծ ու դրական զարգացում կլինի»,–ասել է Ֆիդանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հաքան-Ֆիդան  


Լրահոս