Օվերչուկը ժամանել է Ադրբեջան
 Օվերչուկը ժամանել է Ադրբեջան
22:41     15 04 2026    
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստին, որը տեղի կունենա ապրիլի 16-ին: Դրա մասին հայտնել է Ռուսաստանի կառավարությունը:

Կողմերը կքննարկեն 2025 թվականի օգոստոսի 22-ին Աստրախանում հանձնաժողովի անցկացրած 23-րդ նիստի որոշումների կատարումը, ինչպես նաև ռուս-ադրբեջանական համագործակցության հիմնական ոլորտների զարգացման գործողությունների ծրագրի իրականացումը:

Հանդիպման ընթացքում կքննարկվի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Zinvor.info

Հեշթեգներ. Օվերչուկ   Ադրբեջան  


Լրահոս