Բաքուն և Երևանը զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից ռուսաստանցիների տարհանման հարցում. ՌԴ ԱԳՆ
 Բաքուն և Երևանը զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից ռուսաստանցիների տարհանման հարցում.  ՌԴ ԱԳՆ
10:08     15 04 2026    
Բաքուն և Երևանը զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման հարցում։

Այս մասին «TASS» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։

«Հայաստանն ու Ադրբեջանը նշանակալի օգնություն են ցուցաբերել մեր հայրենակիցների տարհանման գործում։ Մասնավորապես, Բաքուն ռուսներին հնարավորություն է տվել օգտվել «Աստարա» սահմանային անցակետից, որը 2020 թվականից փակ է եղել անհատական անցումների համար։ Դա իրականացվել է Թեհրանում Ռուսաստանի դեսպանության նախնական հայտի հիման վրա»,- նշել է դիվանագետը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան   Ռուսաստան  


Լրահոս