Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանները կբացվեն, երբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատվի. թուրք պատգամավոր
|
|
|
|
Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանները կբացվեն, երբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն և երկարաժամկետ կարգավորում հաստատվի, Միլի մեջլիսում Ադրբեջանի, Թուրքիայի և այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության խորհրդարանների աշխատանքային խմբերի համատեղ նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
|
Ըստ Այրիմի՝ թյուրքական պետությունների միջև կրթության, էներգետիկայի, անվտանգության և մշակույթի ոլորտներում համագործակցության ամրապնդումը մեծ նշանակություն ունի։
Նա նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև միջխորհրդարանական համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի ինչպես տարածաշրջանային մակարդակում, այնպես էլ թյուրքական աշխարհում։
Այրիմն ընդգծել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության ֆոնին Ադրբեջանի և Թուրքիայի համակարգված գործողությունները կարևոր դեր են խաղում տարածաշրջանում կայունության ապահովման գործում։
Նա նշել է նաև, որ Ադրբեջանի դերը էներգետիկայի, անվտանգության և առևտրի ոլորտներում, ինչպես նաև Թուրքիայի ռազմավարական դիրքը որպես էներգետիկ հանգույց, նշանակալի են ոչ միայն տնտեսական, այլև տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից։
Ըստ նրա՝ Արևելյան Միջերկրական ծովում լարվածությունը և Կիպրոսի հարցն էլ ավելի են ընդգծում դրա ռազմավարական նշանակությունը, իսկ համատեղ համագործակցությունն անհրաժեշտ է տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար։
Հեշթեգներ.
Թուրքիա
Ադրբեջան