Իլհամ Ալիև. «Ադրբեջանա-վրացական ռազմավարական գործընկերությունը կշարունակի ամրապնդվել»
  Իլհամ Ալիև. «Ադրբեջանա-վրացական ռազմավարական գործընկերությունը կշարունակի ամրապնդվել»
11:12     26 05 2026    
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, տեքստում ասվում է.

«Հարգելի պարոն Նախագահ,

Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ իմ և ադրբեջանցի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ Վրաստանի ժողովրդին։

Ադրբեջանա-վրացական բարեկամական հարաբերությունների այսօրվա բարձր մակարդակն իր ուժը քաղում է այն խորը համակրանքից, հարգանքից և վստահությունից, որ մեր հարևան ժողովուրդները դարեր շարունակ տածել են միմյանց հանդեպ։ Ներկայումս մեր միջպետական հարաբերությունների դինամիկ և համապարփակ զարգացումը գոհունակություն է հարուցում։

Բարձր եմ գնահատում անցյալ ամիս Ձեր բարեկամ երկիր կատարած իմ պետական այցի արդյունքները, այցի ընթացքում Ձեր ցուցաբերած հյուրընկալությունն ու իսկական բարեկամական վերաբերմունքը և ամենաջերմ տպավորություններով եմ հիշում փոխըմբռնման ու անկեղծության մթնոլորտում անցած մեր արդյունավետ հանդիպումն ու մտքերի փոխանակումը։

Մեր քաղաքական կապերի ինտենսիվությունը և բարձր մակարդակով ակտիվ երկխոսության առկայությունը բարենպաստ հնարավորություն են ստեղծում բոլոր ոլորտներում մեր համագործակցության հետագա խորացման համար։

Հավատում եմ, որ հանուն մեր պետությունների շահերի, մեր ժողովուրդների բարօրության և մեր տարածաշրջանի բարգավաճման՝ առողջ հիմքերի վրա կառուցված և բարի ավանդույթներին հիմնված ադրբեջանա-վրացական ռազմավարական գործընկերությունը մեր համատեղ ջանքերով այսուհետ ևս կշարունակի ամրապնդվել ու ընդլայնվել։

Այս տոնական օրը Ձեզ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ աշխատանքում, իսկ բարեկամ ու եղբայրական Վրաստանի ժողովրդին՝ մշտական խաղաղություն և բարօրություն»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իլհամ-Ալիև.  


Լրահոս