«Աղդամի 60, Ֆիզուլիի 78, իսկ Խոջավենդի տարածքի 16 տոկոսն է մաքրվել ականներից» - Էմին Հուսեյնով
 «Աղդամի 60, Ֆիզուլիի 78, իսկ Խոջավենդի տարածքի 16 տոկոսն է մաքրվել ականներից» -  Էմին Հուսեյնով
12:00     22 05 2026    
Վերջին հինգ տարում Աղդամի շրջանի մոտավորապես 60, Ֆիզուլիի շրջանի մոտավորապես 78, իսկ Խոջավենդի շրջանի տարածքի մոտավորապես 16 տոկոսն է մաքրվել ականներից։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Աղդամի, Ֆիզուլիի և Խոջավենդի շրջաններում Նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովն ասել է Բաքվում ընթացող Համաշխարհային քաղաքաշինական ֆորումի 13-րդ նստաշրջանի (WUF13) շրջանակներում անցկացվող միջոցառման ժամանակ։

Նրա խոսքով՝ վերջին հինգ տարում Աղդամի շրջանի մոտավորապես 60 տոկոսը, Ֆիզուլիի շրջանի մոտավորապես 78 տոկոսը և Խոջավենդի շրջանի մոտավորապես 16 տոկոսն է մաքրվել ականներից.

«Ականների խնդիրն այս տարածաշրջանի համար հիմնարար բնույթ է կրում, և մենք որևէ պատրանք չունենք, որ այն մոտ ապագայում ամբողջությամբ կվերանա։ Այս խնդիրը շարունակելու է գոյություն ունենալ, և մենք ստիպված ենք լինելու գտնել մեր շրջապատում ականների առկայության իրականության հետ ապրելու և դրա դեմ պայքարելու ուղիները։ Մենք պետք է մշտապես արթուն լինենք դրա հանդեպ, զգուշություն ցուցաբերենք և առաջնահերթություն դարձնենք մեր մարդկանց անվտանգությունը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Աղդամ   Ֆիզուլի   Խոջավենդ  


Լրահոս