Այս տարի վերաբնակեցում կլինի Շուշայի Մեծ բերդ և Փոքր Քալադարասի գյուղերում
 Այս տարի վերաբնակեցում կլինի Շուշայի Մեծ բերդ և Փոքր Քալադարասի գյուղերում
12:23     19 05 2026    
Այս տարի վերաբնակեցում կլինի Շուշայի Մեծ բերդ և Փոքր Քալադարասի գյուղերում։

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին Համաշխարհային քաղաքաշինության ֆորումի 13-րդ նստաշրջանի (WUF13) շրջանակում լրագրողներին տված հայտարարության ժամանակ ասել է Շուշայի շրջանում նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովը։

Նրա խոսքով՝ այս տարի Շուշա քաղաք վերաբնակեցում չի լինի։

Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ այս տարի կքննարկվեն Շուշայի Թուրշսու ավանի վերականգնման և շինարարական աշխատանքները․

«Հույս ունենք, որ հաջորդ տարի վերաբնակեցում կլինի այս ավանում։ Բացի այդ, Դաշալթի գյուղը կգործի որպես զբոսաշրջային գյուղ, որի շինարարությունը կսկսվի այս տարի»։
Zinvor.info

Հեշթեգներ. Շուշա   WUF13  


Լրահոս