Իլհամ Ալիև․ «WUF13-ից սպասում ենք նույնքան հաջող արդյունքներ, որքան COP29-ից»
  Իլհամ Ալիև․ «WUF13-ից սպասում ենք նույնքան հաջող արդյունքներ, որքան COP29-ից»
12:59     18 05 2026    
Ակնկալում ենք, որ Համաշխարհային քաղաքաշինության ֆորումի 13-րդ նստաշրջանի (WUF13) արդյունքները կլինեն նույնքան հաջող, որքան 2024 թվականին Բաքվում անցկացված COP29-ը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Բաքվում ֆորումի բացման արարողության ժամանակ։

Պետության ղեկավարը ողջունել է WUF13-ի բոլոր մասնակիցներին և հաջողություն մաղթել ֆորումին։

«Սա COP29-ից հետո, որը տեղի է ունեցել մեկուկես տարի առաջ, Ադրբեջանում մինչ օրս անցկացված երկրորդ ամենախոշոր միջազգային միջոցառումն է։ Եվ ես հույս ունեմ, որ WUF13-ի արդյունքները նույնպես կլինեն նույնքան հաջող, որքան COP29-ի արդյունքները», - նշել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   WUF13  


Լրահոս