Zinvor.info-ն հայտնում է, որ պետության ղեկավարին և առաջին տիկնոջը տեղեկություններ են ներկայացվել գյուղում կատարված աշխատանքների վերաբերյալ։
Նշվել է, որ Շուքուրբեյլի է նախատեսվում տեղափոխել ընդհանուր առմամբ 2522 մարդ (615 ընտանիք), այդ թվում՝ շրջանի Շըխալըաղալի, Դեժալ գյուղերի և Մահմուդլու ավանի բնակիչներին։ Նախնական փուլում շահագործման է հանձնվել 635 անհատական տուն։ Դրանցից 615-ը նախատեսված է բնակիչների, իսկ 20-ը՝ ծառայողական օգտագործման համար։ Տները 2-, 3-, 4- և 5-սենյականոց են։
Գյուղում բնակիչների հարմարավետ կյանքի և սոցիալական հարցերի լուծման նպատակով իրականացվել են մի շարք աշխատանքներ։ Այստեղ կառուցվել են երկու մանկապարտեզ՝ յուրաքանչյուրը 80 տեղանոց, բժշկական կետ, երաժշտական դպրոց, ակումբ-համայնքային կենտրոն և վարչական շենք՝ տեղական գործադիր կառույցների համար։
Շուքուրբեյլի գյուղում կառուցվել է 35/10 կՎ հզորությամբ էլեկտրական ենթակայան, ստեղծվել են էլեկտրամատակարարման, բնական գազի, խմելու ջրի, կապի, ինչպես նաև ինտերնետի և «IP TV» ցանցեր, իսկ ճանապարհները ասֆալտապատվել են։