Ադրբեջանը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը
|
|
|
|
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության ոլորտում գործող Arkan Innovations LLC ընկերությունը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը։
|
2026 թվականին մշակված կամիկաձե անօդաչուները հանրությանը ներկայացվել են Ստամբուլում անցկացվող SAHA 2026 պաշտպանական և ավիատիեզերական արդյունաբերության V միջազգային ցուցահանդեսում։
Նոր սերնդի Arkan-10, Arkan-10 FO և Arkan-10 FT անօդաչուները մշակվել են ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա և ունեն ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային հնարավորություններ։ Մասնավորապես, Arkan-10 FO-ն հագեցած է օպտիկամանրաթելային կառավարման համակարգով, ինչի շնորհիվ դրա հայտնաբերման հավանականությունը ռադիոլոկացիոն միջոցներով չափազանց ցածր է։
Նշվում է, որ ներկայացված անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հագեցած են արհեստական բանականության տարրերով, կատարելագործված ինքնավար կառավարման համակարգով, ինչպես նաև բնութագրվում են թռիչքի ավելացված տևողությամբ։
Նոր մոդելների հիմնական բնութագրերից առանձնանում են ցածր ռադիոլոկացիոն նկատելիությունը, բարձր մանևրունակությունը, ինչպես նաև տարբեր սպառազինության համակարգերի հետ ինտեգրման հնարավորությունը։ Այս անօդաչուները նախատեսված են ժամանակակից մարտի պայմաններում արդյունավետ կիրառման համար։
Հեշթեգներ.
Ադրբեջան
ԱԹՍ