Կայա Կալլասը ժամանել է Ադրբեջան
 Կայա Կալլասը ժամանել է Ադրբեջան
14:10     05 05 2026    
Սկսվել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի այցը Բաքու։ Այդ մասին հայտնել են Ադրբեջանում Եվրոպական միության (ԵՄ) ներկայացուցչությունում։

Կալլասը հայտարարել է, որ Ադրբեջանը ԵՄ-ի համար արժեքավոր և հուսալի էներգետիկ գործընկեր է, և այդ պատճառով ինքը ուրախ է գտնվել Բաքվում։

«Ակնհայտ ներուժ կա մեր համագործակցությունը խորացնելու համար, հատկապես առևտրի, տրանսպորտի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։ ԵՄ-ի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդումը համապատասխանում է մեր ընդհանուր ռազմավարական շահերին, և մենք պատրաստ ենք քննարկել Ադրբեջանի հետ ավելի կառուցակարգված գործընկերություն սկսելու հարցը», - ասել է նա։

ԵՄ ներկայացուցիչը ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում առաջընթացը պատմական հնարավորություն է, և պետք է պահպանել այս դինամիկան։

«ԵՄ-ն ունի այս գործընթացին աջակցելու մի շարք գործիքներ՝ վստահության ամրապնդման միջոցներից մինչև ականազերծման գործունեություն, և այս ոլորտներում մենք արդեն ամենախոշոր դոնորն ենք»,- հավելել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Կալլաս   Ադրբեջան  


Լրահոս