«Միջին միջանցքի» զարգացումն ու Զանգեզուրի միջանցքի բացումը կնպաստեն տարանցիկ բեռնափոխադրումների աճին․ Յըլմազ
 «Միջին միջանցքի» զարգացումն ու Զանգեզուրի միջանցքի բացումը կնպաստեն տարանցիկ բեռնափոխադրումների աճին․  Յըլմազ
15:35     06 05 2026    
Թուրքիան սատարում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, իսկ Բաքուն ու Երևանն արդեն իսկ զգալի առաջընթաց են գրանցել այդ ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։

«Կարելի է ասել, որ երկու երկրների (Ադրբեջանի և Հայաստանի) միջև խաղաղության պաշտոնական ձևակերպմանը շատ քիչ ժամանակ է մնացել։ Դրանից հետո ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Հարավային Կովկասը նոր դերակատարում կունենա ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակներում», — նշել է նա։

Ըստ Յըլմազի՝ «Միջին միջանցքի» զարգացումն ու Զանգեզուրի միջանցքի բացումը կնպաստեն տարանցիկ բեռնափոխադրումների ծավալների աճին։

«Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հավասարակշռության հաստատումը կապահովի ինչպես անվտանգության մակարդակի բարձրացում, այնպես էլ բարեկեցության աճ», — ընդգծել է թուրք պաշտոնյան։
Zinvor.info

Հեշթեգներ. Յըլմազ   Զանգեզուրի-միջանցք  


Լրահոս