Իսրայելի՝ Ադրբեջանում հավատարմագրված դեսպանը այցելել է Ազգային հերոս Ալբերտ Աղարունովի գերեզմանին
  Իսրայելի՝ Ադրբեջանում հավատարմագրված դեսպանը այցելել է Ազգային հերոս Ալբերտ Աղարունովի գերեզմանին
10:03     08 05 2026    
Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ռոնեն Կրաուսը այցելել է Ադրբեջանի Ազգային հերոս Ալբերտ Աղարունովի գերեզմանին, որը գտնվում է Շեհիդների պուրակում։

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին հրապարակում է կատարվել դեսպանության սոցիալական ցանցերի էջերում։

Դեսպան Ռոնեն Կրաուսը և առաքելության ղեկավարի տեղակալ Ավիվ Զելը ծաղկեփնջեր են դրել գերեզմանի առջև։

«Այսօր Ադրբեջանի Ազգային հերոս և հրեական համայնքի ներկայացուցիչ Ալբերտ Աղարունովի մարտում զոհվելու օրվա տարելիցն է։ Ալբերտ Աղարունովի խիզախությունը, Ադրբեջանին նվիրվածությունը և հայրենիքի պաշտպանության համար կատարած բարձրագույն զոհաբերությունը խոր հարգանքով են հիշվում և մեծ պատիվով գնահատվում։ Նրա կյանքն ու հերոսությունը շարունակում են մնալ խիզախության, հավատարմության և հայրենիքին նվիրվածության օրինակ», - նշվում է հրապարակման մեջ։

Նշենք, որ Առաջին Ղարաբաղյան պատերազմի զոհ Ալբերտ Աղարունովը, որը ծագումով լեռնային հրեա էր, զոհվել է Շուշայի համար մղվող մարտերում։ Նա հետմահու արժանացել է Ադրբեջանի Ազգային հերոսի կոչմանը։

Bu gün Azərbaycanın Milli Qəhrəmanı və yəhudi icmasının nümayəndəsi olan Albert Aqarunovun döyüşdə şəhid olduğu günün ildönümüdür.

Səfir @AmbRonenKrausz və missiya rəhbərinin müavini @AvivZell Bakıda onun məzarını ziyarət edərək önünə gül dəstələri qoyublar.

Albert Aqarunovun… pic.twitter.com/M4JYie1byD

— Israel in Azerbaijan (@IsraelinAZ) May 8, 2026
Zinvor.info

Հեշթեգներ. Իսրայել   Ադրբեջան  


Լրահոս