Իլհամ Ալիևը մասնակցել է Ջաբրայիլի շրջանի Շուքուրբեյլի գյուղի բացմանը
  Իլհամ Ալիևը մասնակցել է Ջաբրայիլի շրջանի Շուքուրբեյլի գյուղի բացմանը
17:16     09 05 2026    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան մայիսի 9-ին մասնակցել են Ջաբրայիլի շրջանի Շուքուրբեյլի գյուղի բացմանը։

Zinvor.info-ն հայտնում է, որ պետության ղեկավարը նախ բացել է գյուղում կառուցված 360 աշակերտի համար նախատեսված դպրոցի շենքը։

Ջաբրայիլի, Կուբաթլուի և Զանգելանի շրջաններում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վահիդ Հաջիևը, ինչպես նաև Փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ռովշան Ռզաևը պետության ղեկավարին և առաջին տիկնոջը տեղեկություններ են ներկայացրել Շուքուրբեյլի գյուղում իրականացված աշխատանքների մասին։

Նշվել է, որ Շուքուրբեյլին գտնվում է Ջաբրայիլի շրջանի համանուն վարչատարածքային միավորումում՝ շրջկենտրոնից 18 կիլոմետր հարավ-արևելք՝ հարթավայրային գոտում։

Գյուղը 1993 թվականին օկուպացվել էր Հայաստանի զինված ուժերի կողմից։ Մինչ օկուպացիան գյուղում գործում էին դպրոց, ակումբ, գրադարան և հիվանդանոց, իսկ բնակչությունը հիմնականում զբաղվում էր խաղողագործությամբ, անասնապահությամբ, հացահատիկագործությամբ և շերամապահությամբ։ Գյուղը 2020 թվականին Հայրենական պատերազմի ընթացքում ազատագրվել է ադրբեջանական բանակի կողմից։ Նախագահ Իլհամ Ալիևը 2023 թվականին դրել է գյուղի հիմնաքարը։

Այնուհետև գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլլաևը պետության ղեկավարին և առաջին տիկնոջը տեղեկություններ է ներկայացրել դպրոցում ստեղծված պայմանների մասին։

Նշվել է, որ ինչպես ազատագրված մյուս տարածքներում շահագործման հանձնված նոր դպրոցներում, այնպես էլ այս կրթօջախում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները ուսուցիչների և աշակերտների համար։ Դպրոցում բարձր մակարդակով ուսուցում կազմակերպելու նպատակով առկա են անհրաժեշտ առարկայական կաբինետներ, ինչպես նաև ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաներ, ինֆորմատիկայի, տեխնոլոգիայի և նախնական զինվորական պատրաստության դասարաններ։ Բացի այդ, դպրոցում ուսուցիչների և աշակերտների տրամադրության տակ են գրադարանը, հանդիսությունների և մարզադահլիճները, ինչպես նաև ճաշարանը։ Տարածքում կառուցվել են նաև ֆուտբոլի և բասկետբոլի խաղահրապարակներ։

Նշենք, որ ժամանակակից կրթական հաստատությունների կառուցումը ազատագրված տարածքներում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքների կարևոր բաղադրիչներից է։ Ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կրթական հաստատությունները համալրվում են նոր տեխնոլոգիաներով և անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ջաբրայիլ  


Լրահոս