Սի Ցզինպինի հատուկ ներկայացուցիչը կայցելի Ադրբեջան
  Սի Ցզինպինի հատուկ ներկայացուցիչը կայցելի Ադրբեջան
11:59     15 05 2026    
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հատուկ ներկայացուցիչը, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի անդամ և Չինաստանի պետական խորհրդի փոխվարչապետ Չժան Գոցինը կայցելի Ադրբեջան։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Չինաստանի արտաքին գործերի նախարարությանը։

Այցը տեղի կունենա մայիսի 17-18-ին՝ Համաշխարհային քաղաքաշինական ֆորումի 13-րդ նստաշրջանի (WUF13) առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Չինաստան  


Լրահոս