Հայ փորձագետ․ «Հայաստանը չի ցանկանում անդամակցել Եվրոպական միությանը»
  Հայ փորձագետ․  «Հայաստանը չի ցանկանում անդամակցել Եվրոպական միությանը»
13:40     11 05 2026    
«Հայաստանը չի ցանկանում անդամակցել Եվրոպական միությանը»։

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին սոցիալական ցանցում գրել է միջազգային հարցերով հայ փորձագետ Սուրեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ դա շատ լավ գիտեն թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում և թե՛ Երևանում։

«Բացի այդ, դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում և առավել ևս՝ ոչ Երևանում։ Եթե Հայաստանը նման մտադրություն ունենար, ապա իր պատմական հնարավորությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ կարող էր այդ մասին հայտարարել և անմիջապես խնդրել Եվրոպական միության աջակցությունը։

Սակայն քանի որ դա տեղի չունեցավ, կարելի է ասել, որ ներկա փուլում թեմայի շուրջ հնչող հայտարարությունները հիմնականում պոպուլիստական և ընտրական բնույթ ունեն», - գրել է Սարգսյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Սարգսյան   Հայաստան  


Լրահոս