Փաշինյան. Ադրբեջանի տարածքով երկաթուղային տրանսպորտը ամրապնդում է Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները
  Փաշինյան.  Ադրբեջանի տարածքով երկաթուղային տրանսպորտը ամրապնդում է Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները
09:06     02 04 2026    
Ադրբեջանի տարածքով երկաթուղային տրանսպորտը նպաստում է հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նոր իրականության պայմաններում: «Կարծում եմ, սա դրական ազդեցություն ունի Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների վրա: Որովհետև մեր անկախությունից ի վեր առաջին անգամ մենք երկաթուղային կապ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք Ռուսաստանից ապրանքներ ենք ներմուծում Ադրբեջանի միջոցով՝ երկաթուղով: Հուսով եմ՝ մոտ ապագայում նաև կարտահանենք: Սա, իհարկե, ամրապնդում է մեր ավանդական տնտեսական կապերը», - ասել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Ադրբեջան  


Լրահոս