Երբեք մի ասա «երբեք»։ Սա ոչ միայն վերջին ֆիլմի անվանումն է, որտեղ Շոն Քոններին մեծ էկրանում խաղացել է Ջեյմս Բոնդի դերում։ Սա նաև արտահայտություն է Ադրբեջանի ժամանակակից իրողությունների մասին, որոնցում տեղ են գտել, ինչպես պարզվում է, նաև իսկապես հրաշալի, պատմական բեկումներ։ Որոնցից գլխավորը, առանց որևէ կասկածի, հանդիսանում է մեր պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիովին վերականգնումը։ Դա տեղի է ունեցել Ղարաբաղի տարածաշրջանում 44-օրյա պատերազմի և մեկօրյա հակաահաբեկչական գործողության արդյունքում։ Հազարավոր շեհիդներ իրենց կյանքը տվեցին, որպեսզի այսօր Ադրբեջանի դրոշը ծածանվի մեր երկրի բոլոր ազատագրված տարածքներում։ Սա ընդգծում եմ հատուկ և պարբերաբար, որովհետև այս պատմական հաղթանակները ձեռք են բերվել՝ հակառակ մի ամբողջ շարք երկրների և համաշխարհային հայության ծրագրերին։