Բաքվի դատարանում ուսումնասիրվել է գեներալ Գրիգորյանի հարցազրույցը
  Բաքվի դատարանում ուսումնասիրվել է գեներալ Գրիգորյանի հարցազրույցը
09:43     26 09 2025    
Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվող դատավարության ժամանակ ուսումնսիրվել է՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանի հետ հարցազրույցը:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ հարցազրույցում Գրիգորյանը, ի թիվս այլ բաների, խոսել է ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մասնակցության մասին՝ ադրբեջանական տարածքների օկուպացիային։ Նա նշել է, որ Հայաստանից բարձրաստիճան զինվորականներ, գեներալներ և գնդապետներ են ուղարկվել նախկինում օկուպացված ադրբեջանական տարածքներում ռազմական ստորաբաժանումներ կազմավորելու համար։ Գրիգորյանի խոսքով այդ գեներալներից մեկը գյումրեցի Արտուշան էր։

Մանվել Գրիգորյանը նաև պատմել է ադրբեջանցիների սպանությունների և գյուղերի թալանման մասին. «Մենք սկսեցինք գրավել թուրքերի գյուղերը, ավերցինք և ոչնչացրինք դրանք։ Մենք ահաբեկչության ենթարկեցինք նրանց (ադրբեջանցիներին)»։

Գրիգորյանը նաև նշել է, որ նա ՀՀ զինված ուժերում բրիգադի հրամանատար էր։ Նա նշել է, որ այդ նպատակով կանչվել է Հայաստան և պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի հրամանով ուղարկվել է Ադրբեջանի օկուպացված տարածքներ։ Դրանից հետո նրանք գրավեցին Ֆիզուլիի շրջանի 47 գյուղեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Դատարան   Գրիգորյան  


Լրահոս