Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետը հանդիպում է ունեցել Թուրքիայի բանակի ցամաքային զորքերի հրամանատարի հետ
  Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետը հանդիպում է ունեցել Թուրքիայի բանակի ցամաքային զորքերի հրամանատարի հետ
20:42     27 04 2026    
Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Մետին Թոքելի հետ։

Հանդպման մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները։

Կողմերը քննարկել են համատեղ թռիչքային-տակտիկական վարժանքների ընթացքը։

Թուրք գեներալը նշել է փոխադարձ այցերի շարունակականության կարևորությունը՝ ռազմական համագործակցության ընդլայնման տեսանկյունից։

Կողմերը քննարկել են ռազմական համագործակցության տարբեր ոլորտներ, մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս