Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Վրաստան
 Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Վրաստան
11:19     01 06 2026    
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է այդ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին, քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ներկա վիճակը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։

Կողմերը նաև մատնանշել են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման կարևորությունը, ընդգծել Վրաստանի և Ադրբեջանի միջև պաշտպանական ոլորտում ռազմավարական գործընկերության և համագործակցության բարձր մակարդակը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Վրաստան  


Լրահոս