Իլհամ Ալիև. «Զանգեզուրի միջանցքն անպայման կկառուցվի»
  Իլհամ Ալիև. «Զանգեզուրի միջանցքն անպայման կկառուցվի»
11:37     01 06 2026    
Ներդրումներ կատարելով երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների ենթակառուցվածքներում՝ մենք տրանսպորտի համար նոր միջանցքներ ենք բացում:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ «Բաքվի էներգետիկ 31-րդ ֆորումի» (Baku Energy Forum) պաշտոնական բացման արարողությանն իր ունեցած ելույթի ժամանակ։

Հիշեցնելով Արևելք-Արևմուտք միջանցքի հաջող գործունեության մասին՝ պետության ղեկավարը նշել է.

«Զանգեզուրի միջանցքը, որը կլինի Արևելք-Արևմուտք միջանցքի մեկ այլ ճյուղը, անպայման կկառուցվի՝ համաձայն օգոստոսի 8-ին (2025 թ. – խմբ.) Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի, Հայաստանի վարչապետի և իմ միջև ստորագրված փաստաթղթի»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Զանգեզուրի-միջանցք  


Լրահոս