Ադրբեջանի նախագահ. «Մեր ներդրումը գլոբալ էներգետիկ անվտանգության գործում անպայման կաճի»
  Ադրբեջանի նախագահ.  «Մեր ներդրումը գլոբալ էներգետիկ անվտանգության գործում անպայման կաճի»
10:52     01 06 2026    
Մեր ներդրումը գլոբալ էներգետիկ անվտանգության գործում անպայման կաճի:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ «Բաքվի էներգետիկ 31-րդ ֆորումի» (Baku Energy Forum) պաշտոնական բացման արարողությանն իր ունեցած ելույթի ժամանակ։

Նշելով, որ ճիշտ էներգետիկ քաղաքականությունն այժմ մեզ թույլ է տալիս ներդրումներ կատարել Ադրբեջանից դուրս՝ պետության ղեկավարն ընդգծել է.

«30 տարի առաջ մի ժամանակաշրջան էր, երբ մենք ներգրավում էինք ներդրողների։ Իսկ այժմ մեր ներդրումներն ուղղում ենք արտերկիր։ Այսօր մեր պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, ներդրումներ է կատարում Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում, և այդ աշխարհագրությունն ընդլայնվելու է»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իլհամ-Ալիև  


Լրահոս