Իլհամ Ալիև․ «Խողովակաշարերով գազ մատակարարվող երկրների թվով աշխարհում առաջին տեղում ենք»
  Իլհամ Ալիև․ «Խողովակաշարերով գազ մատակարարվող երկրների թվով աշխարհում առաջին տեղում ենք»
09:48     19 05 2026    
Մենք Եվրոպայի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունը սկսել ենք որոշ ժամանակ առաջ։ Հատկապես 2020 թվականից հետո՝ Հարավային գազային միջանցքի շահագործման հանձնումից հետո, այս գործընթացն ավելի է արագացել։ Ներկայումս այդ միջանցքով բնական գազ է արտահանվում 16 երկիր։ Խողովակաշարերով գազ մատակարարվող երկրների թվով մենք աշխարհում առաջին տեղում ենք։ Այս թիվն աճում է։

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մայիսի 18-ին «Եվրոնյուս» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նախագահը նշել է, որ Եվրոպական միության 10 անդամ պետություն Ադրբեջանի հաճախորդն է․

«Ընդհանուր առմամբ, եվրոպական 12 երկիր Ադրբեջանից գազ է գնում։ Երկրների թիվն աճում է։ Աճում է նաև այն երկրների դիմումների թիվը, որոնք ցանկանում են սկսել համագործակցություն մեզ հետ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս