Իլհամ Ալիևը Խորվաթիայի ազգային տոնի առթիվ շնորհավորել է Զորան Միլանովիչին
  Իլհամ Ալիևը Խորվաթիայի ազգային տոնի առթիվ շնորհավորել է Զորան Միլանովիչին
11:22     30 05 2026    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել խորվաթ գործընկերոջը՝ Զորան Միլանովիչին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ շնորհավորանքում ասվում է.

«Հարգելի պարոն Նախագահ,

Խորվաթիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ իմ և ադրբեջանցի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ողջ ժողովրդին։

Ադրբեջանի և Խորվաթիայի միջև բարեկամական ու համագործակցային հարաբերությունները բարի ավանդույթներ ունեն։ Հավատում եմ, որ մեր կառուցողական երկխոսության շարունակման, երկկողմ հարաբերությունների ամրապնդման և համագործակցության ընդլայնման ուղղությամբ մեր համատեղ ջանքերը այսուհետ ևս հաջողությամբ կշարունակենք՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։

Այս տոնական օրը Ձեզ մաղթում եմ քաջառողջություն, հաջողություններ աշխատանքում, իսկ բարեկամ Խորվաթիայի ժողովրդին՝ մշտական խաղաղություն և բարօրություն»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Խորվաթիա  


Լրահոս