Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, շնորհավորանքում ասվում է.
«Ձեր երկրի ազգային տոնի առթիվ Իտալիայի ժողովրդի անունից և անձամբ իմ անունից իմ ամենաջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և ողջ ադրբեջանցի ժողովրդին։
Բարեկամության և արդյունավետ համագործակցության բազմաթիվ օրինակները, այդ թվում՝ մեր վերջին շփումները, չափազանց կոնկրետ և բացառիկ արժեք են հաղորդում Բաքվի և Հռոմի միջև ռազմավարական գործընկերությանը։ Այս գործընկերությունը վերջին տարիներին շարունակաբար զարգացել է և ընդգրկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ուղղություններ՝ առաջին հերթին էներգետիկ ոլորտը։
Վճռականորեն հավատալով միջազգային իրավիճակի բարդ մարտահրավերների կառուցողական լուծման համար պետությունների միջև երկխոսության և խաղաղ համագործակցության կարևորությանը և դա անհրաժեշտ համարելով՝ Իտալիան շարունակում է աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են Ադրբեջանի, Եվրոպական միության և տարածաշրջանի երկրների միջև կայունության, բարիդրացիական հարաբերությունների և փոխադարձ վստահության խթանմանը։
Պարոն Նախագահ, մեծ գոհունակությամբ հիշելով իմ վերջին այցը Ձեր երկիր և մեր նախորդ հանդիպումները՝ ևս մեկ անգամ Ձեզ, Ձեր ընտանիքին և բարեկամ ադրբեջանցի ժողովրդին եմ հղում բարօրության ու բարգավաճման իմ մաղթանքները»։