Zinvor.info-յի փոխանցմամբ՝ նամակում ասվում է.
«Հարգարժան Նախագահ, Սիրելի Եղբայր,
Ձերդ Գերազանցությանը և Ջան Ադրբեջանի ժողովրդին իմ ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ։
Մեծ հպարտության ու բերկրանքի զգացումով ենք հետևում Ձերդ Գերազանցության հմուտ առաջնորդության և հեռատես քաղաքականության շնորհիվ Ջան Ադրբեջանի շարունակական հզորացմանը, տարածաշրջանում և միջազգային ասպարեզում նրա հեղինակության բարձրացմանը։
Թուրքիայի և Ադրբեջանի միջև պատմությունից ուժ ստացող խորը արմատներով եղբայրական ու համերաշխային հարաբերություններն օրեցօր ավելի են ամրապնդվում Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի մեզ թողած ժառանգության՝ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի հիման վրա։ Որպես Թուրքիա՝ մեր ամուր կապերի հիման վրա եղբայրական Ադրբեջանի հետ շարունակելու ենք զարգացնել բոլոր ոլորտներում մեր ուրույն, սերտ համագործակցությունն ու համերաշխությունը։
Հավատում եմ, որ մեր ամուր համերաշխությունը, համագործակցությունը և համատեղ նախագծերը գալիք ժամանակաշրջանում նույնպես շարունակելու են զգալի նպաստ բերել մեր ժողովուրդների բարօրությանը, ինչպես նաև մեր տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու զարգացմանը։ Հաճելի է տեսնել նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրության ու համերաշխության ոգու դրական ազդեցությունն ու նպաստը ողջ թյուրքական աշխարհում, հատկապես՝ Թյուրքական պետությունների կազմակերպության հովանու ներքո մեր համագործակցության և համերաշխության զարգացման գործում։
Օգտվելով առիթից՝ Ձերդ Գերազանցությանը մաղթում եմ առողջություն ու երջանկություն, հայտնում իմ լավագույն մաղթանքները եղբայրական Ադրբեջանի ժողովրդի շարունակական բարօրության ու առաջընթացի համար և մեկ անգամ ևս ի սրտե շնորհավորում եմ Ջան Ադրբեջանի Անկախության օրը»։