Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են Նախիջևանի շուրջ ստեղծված իրավիճակը
  Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են Նախիջևանի շուրջ ստեղծված իրավիճակը
21:51     05 03 2026    
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի նախաձեռնությամբ մարտի 5-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Կողմերը քննարկել են Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով Նախիջևանի միջազգային օդանավակայանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները։

Նախարարները նաև մանրամասն մտքեր են փոխանակել մեր երկրների միջև հարաբերությունների, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ»,- ասվում է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս