Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության նվազեցումը
 Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության նվազեցումը
19:45     04 06 2026    
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերը, ինչպես նաև Արևմտյան Ասիայի տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված ընթացիկ դիվանագիտական ջանքերը:

Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, հինգշաբթի երեկոյան կայացած զրույցի ընթացքում Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված վերջին նախաձեռնությունների և դիվանագիտական քայլերի շուրջ:

Կողմերն անդրադարձել են նաև Թեհրանի և Բաքվի միջև երկկողմ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերին։
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ադրբեջան  


Լրահոս