Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վերադարձել են բնականոն հունին. ՌԴ ԱԳՆ
 Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վերադարձել են բնականոն հունին.  ՌԴ ԱԳՆ
18:17     04 06 2026    
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վերադարձել են բնականոն հունին, դրանք մեծ հեռանկարներ ունեն, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, հաղորդում է РИА Новости-ն։

«Կլոր սեղանը ցույց տվեց, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերադարձել են բնականոն, դինամիկ և դրական հունին։ Դրանք շատ լավ հեռանկարներ ունեն շատ ուղղություններով, ըստ էության՝ բոլոր ոլորտներում»,- Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ПМЭФ) շրջանակում՝ «Ռուսաստան-Ադրբեջան» նիստի ավարտին լրագրողներին ասել է նա։

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 3-6-ը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Ադրբեջան  


Լրահոս