Ադրբեջանն ու Եվրամիությունը վերսկսում են ռազմավարական գործընկերության շուրջ բանակցությունները
 Ադրբեջանն ու Եվրամիությունը վերսկսում են ռազմավարական գործընկերության շուրջ բանակցությունները
10:27     04 06 2026    
Ադրբեջանն ու Եվրոպական միությունը համաձայնեցրել են «Գործընկերության առաջնահերթությունների» տեքստը և վերսկսել ռազմավարական փոխգործակցության շուրջ բանակցությունները, հայտնել է երկրում Եվրամիության ներկայացուցչությունը, հաղորդում է Интерфакс-ը։

«Բաքվում տեղի են ունեցել արդյունավետ բանակցություններ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև՝ նվիրված գործընկերության 30-ամյակին։ Բանակցողները նախնական համաձայնեցրել են Գործընկերության առաջնահերթությունների տեքստը և պաշտոնապես վերսկսել բանակցությունները նոր երկկողմ համաձայնագրի (ռազմավարական գործընկերության մասին) շուրջ,- հայտնել է դիվանագիտական առաքելությունը։ - Մեր կենտրոնացումը երկխոսության ուժեղացումն է, կապերի և տնտեսական համագործակցության զարգացումը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Եվրամիություն  


Լրահոս