Ադրբեջանն ու ԱՄՆ-ը քննարկել են համագործակցության նոր հնարավորությունները Կասպից ծովի տարածաշրջանում - ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
 Ադրբեջանն ու ԱՄՆ-ը քննարկել են համագործակցության նոր հնարավորությունները Կասպից ծովի տարածաշրջանում -  ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11:50     02 06 2026    
Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև քննարկումներ են անցկացվել Կասպից ծովի տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորությունների շուրջ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին «X» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։

Տեղեկության համաձայն՝ այս հարցի շուրջ քննարկումները տեղի են ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օռի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Նախարարը նշել է, որ դիտարկվել են երկու երկրների միջև նոր փուլի բարձրացած ռազմավարական էներգետիկ գործընկերության առաջնահերթ ուղղությունները. «Հանդիպմանը քննարկումներ են անցկացվել տարածաշրջանային էներգետիկ անվտանգության, նավթագազային ոլորտի, էներգետիկ կապերի զարգացման և Կասպից ծովի տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորությունների շուրջ»։


Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ  


Լրահոս