Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին նշվում է Տնտեսական բարեփոխումների վերլուծության և հաղորդակցության կենտրոնի հրապարակած «Արտահանման տեսության» մայիսյան համարում։
Համաձայն փաստաթղթի՝ դա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 55,4 %-ով։
4 ամիսների ընթացքում արբանյակային հեռահաղորդակցության ծառայություններ են ներմուծել շուրջ 90 ընկերություններ 32 երկրներից։ Մեկ տարի առաջվա համեմատ երկրների թիվը նվազել է 8-ով։ Արտահանման հիմնական ուղղություններն են եղել Մեծ Բրիտանիան (1,4 միլիոն ԱՄՆ դոլար), Լյուքսեմբուրգը (1 միլիոն ԱՄՆ դոլար), Թուրքիան (381,1 հազար ԱՄՆ դոլար), Պակիստանը (370 հազար ԱՄՆ դոլար) և Շվեդիան (187,2 հազար ԱՄՆ դոլար)։
Հաշվետու ժամանակահատվածում «Ազերկոսմոս»-ի ընդհանուր եկամուտներում արտահանման եկամուտների մասնաբաժինը 65 %-ից նվազել է մինչև 64 %-ի։
Միայն ապրիլին «Ազերկոսմոս»-ն արտահանել է 4,6 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ արբանյակային հեռահաղորդակցության ծառայություններ։ Իսկ դա տարեկան կտրվածքով ավելի է 2,9 անգամ։