Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
  Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
21:51     05 03 2026    
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին իր նախաձեռնությամբ մարտի 5-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ, հաղորդում է Zinvor.info-ն։

Զրույցի ընթացքում կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունների, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև մեր երկրների միջև երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները»,- հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Վրաստան  


Լրահոս