Իլհամ Ալիևը շնորհավորել է պորտուգալացի գործընկերոջը
  Իլհամ Ալիևը շնորհավորել է պորտուգալացի գործընկերոջը
11:57     10 06 2026    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Պորտուգալիայի իր գործընկեր Անտոնիու Ժոզե Սեգուրուին՝ այդ երկրի ազգային տոնի առթիվ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ շնորհավորական ուղերձում ասվում է.

«Պորտուգալիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ իմ և ադրբեջանցի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր դեմս՝ Ձեր ողջ ժողովրդին, ու հղում իմ լավագույն մաղթանքները։

Հավատում եմ, որ մենք այսուհետ ևս կշարունակենք մեր համատեղ ջանքերը՝ ուղղված փոխադարձ հարգանքի վրա հիմնված ադրբեջանա-պորտուգալական հարաբերությունների զարգացմանը և մեր համագործակցության ամրապնդմանը։

Այս նշանակալի օրը Ձեզ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, իսկ բարեկամ պորտուգալացի ժողովրդին՝ մշտական բարօրություն և ծաղկում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս