Զաքիր Հասանովն այցելել է Սերբիա – ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
  Զաքիր Հասանովն այցելել է Սերբիա – ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
12:04     10 06 2026    
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը պաշտոնական այցով գտնվում է Սերբիայում։

Այս մասին Zinvor.info-ին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Նշվում է, որ այցի ծրագրի համաձայն՝ Զաքիր Հասանովը հանդիպել է Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի հետ։

Հանդիպման ընթացքում մանրամասն մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում հարաբերությունների ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների շուրջ։ Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Նշենք, որ այցի շրջանակներում նախատեսվում է պաշտպանության նախարարի մասնակցությունը Սերբիայի Բույանովաց քաղաքի մերձակայքում անցկացվող «Platinum Wolf - 2026» միջազգային մարտավարական զորավարժությունների «Բարձրաստիճան հյուրերի օրվան»։







Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով   Սերբիա  


Լրահոս