Ադրբեջանն ու Իրանը համաձայնեցրել են Արաքս գետի ջրային ռեսուրսների բաշխումը - ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
 Ադրբեջանն ու Իրանը համաձայնեցրել են Արաքս գետի ջրային ռեսուրսների բաշխումը -  ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13:06     11 06 2026    
Ադրբեջանն ու Իրանը մշակել և հաստատել են երկու երկրների միջև Արաքս գետի ջրային ռեսուրսների բաշխման աշխատանքային ռեժիմները։

Zinvor.info-յի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի ջրային ռեսուրսների պետական գործակալությունը։

Այս մասին համաձայնությունը ձեռք է բերվել հունիսի 8-11-ը կայացած Արաքս գետի ջրային և էներգետիկ ռեսուրսների օգտագործման գծով Ադրբեջանի և Իրանի միջև մշտապես գործող համատեղ հանձնաժողովի 55-րդ նիստի ընթացքում։

Իրանում անցկացված նիստը նախագահել են համատեղ հանձնաժողովի ադրբեջանական կողմի համանախագահ, Ջրային ռեսուրսների պետական գործակալությանը կից Տարածաշրջանային ջրային մելիորացիայի ծառայության վարչության նախագահ Զաքիր Գուլիևը և իրանական կողմի համանախագահ, այդ երկրի էներգետիկայի նախարարության Սահմանային գետերի գլխավոր վարչության պետ Ֆարիբա Ավարիդեհը։

Միջոցառմանը մասնակցել են Տարածաշրջանային ջրային մելիորացիայի ծառայության, Ջրերի օգտագործման և պահպանության պետական վերահսկողության ծառայության, Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության, ինչպես նաև «Ազերէներժի» ԲԲԸ-ի (Azərenerji ASC) ներկայացուցիչները։

Բացի այդ, քննարկվել են գետից վերցվող ջրի մոնիթորինգի իրականացման, ջրի որակի վերահսկման, գետի վրա ժամանակակից տիպի նոր ջրաչափական սարքերի տեղադրման և փոխադարձ համագործակցությանն առնչվող այլ հարցեր։

Քննարկումների արդյունքում կողմերի միջև ստորագրվել է իրականացվելիք աշխատանքներն ամփոփող եզրափակիչ արձանագրություն։




Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս