Ադրբեջանի պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել պակիստանյան կողմին
  Ադրբեջանի պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել պակիստանյան կողմին
09:11     11 06 2026    
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ցավակցական ուղերձ է հղել Պակիստանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար – պաշտպանական ուժերի պետ, ֆելդմարշալ Սեյիդ Ասիմ Մունիրին:

Այս մասին Zinvor.info-յին տեղեկացրել են Պաշտպանության նախարարությունից։

Ցավակցական ուղերձում ասվում է. «Խորը ցավով տեղեկացա Մուզաֆարաբադ քաղաքի մերձակայքում առաջացած տեխնիկական անսարքության պատճառով Պակիստանի բանակին պատկանող ՄԻ-17 տիպի ուղղաթիռի վթարի և անձնակազմի անդամների զոհվելու մասին:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվածների հարազատներին ու մերձավորներին, կիսում նրանց վիշտը և ընտանիքներին մաղթում համբերություն:

Աստված հոգին լուսավորի»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պակիստան  


Լրահոս