Հուսեյն Հուսեյնով. «ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ավանդական ներդրումներից անցել է ռազմավարական տեխնոլոգիական փուլի»
  Հուսեյն Հուսեյնով.  «ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ավանդական ներդրումներից անցել է ռազմավարական տեխնոլոգիական փուլի»
10:00     11 06 2026    
Ադրբեջանն ու ԱՄՆ-ը նոր համագործակցության հնարավորություններ են ստեղծում թվային տրանսֆորմացիայի ոլորտում։

Zinvor.info-յի հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում «Կայունություն և էներգետիկ տրանսֆորմացիա» թեմայով անցկացվող «Technovation» ֆորումի ժամանակ հայտարարել է տնտեսության նախարարի խորհրդական Հուսեյն Հուսեյնովը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ավելի քան 30 տարի հանդիսանում է Ադրբեջանի ամենահուսալի տնտեսական գործընկերներից մեկը. «Այս ժամանակահատվածում մեր երկրները համագործակցության ամուր հիմք են ձևավորել նախ էներգետիկ ոլորտում, իսկ ներկայումս՝ ավելի ու ավելի լայնորեն նորարարությունների, տեխնոլոգիաների և թվային տրանսֆորմացիայի բնագավառներում։ Անցյալ շաբաթ անցկացված Ադրբեջան-ԱՄՆ տնտեսական երկխոսությունը ևս մեկ անգամ ի ցույց դրեց սպասվող հնարավորությունների մասշտաբները։ Էներգետիկայի և կրիտիկական օգտակար հանածոների ոլորտում շարունակվող համագործակցության հետ մեկտեղ, կողմերը շարժվում են դեպի նոր սերնդի գործընկերություն՝ բարձր արտադրողականությամբ հաշվարկային համակարգերի, արհեստական բանականության, ամպային տեխնոլոգիաների, թվային ենթակառուցվածքների և նորարարությունների ուղղությամբ։ «Dell Technologies», «Oracle», «Microsoft», «Amazon» և տեխնոլոգիական այլ առաջատար ընկերությունների հետ մեր համագործակցությունը ցույց է տալիս, որ երկու երկրների միջև հարաբերությունները ավանդական ներդրումային գործընկերությունից անցել են ռազմավարական տեխնոլոգիական համագործակցության փուլի»։

Նա նշել է, որ այս նախաձեռնությունները միմյանցից մեկուսացված նախագծեր չեն. «Դրանք միասին ձևավորում են ժամանակակից թվային տնտեսության կառուցվածքային տարրերը, որոնք ընդունակ են ստեղծել ավելի բարձր արտադրողականություն, բացել ավելի լավ աշխատատեղեր, ներգրավել ներդրումներ և մեծացնել գլոբալ մրցունակությունը։ Միևնույն ժամանակ, մենք կենտրոնացած ենք այն բանի վրա, որ թվային տրանսֆորմացիան բիզնեսի համար չափելի արդյունքներ ապահովի։ «Արդյունաբերություն 4.0» (Sənaye 4.0) նախաձեռնությունների միջոցով ադրբեջանական ձեռնարկությունները յուրացնում են առաջատար տեխնոլոգիաները, արդիականացնում արտադրական գործընթացները և բարձրացնում գործառնական արդյունավետությունը։ Օրինակ՝ վերջերս «SOCAR Karbamid» գործարանի ճանաչումը Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից որպես Ադրբեջանի առաջին թվային փարոս («Digital Lighthouse»), հզոր ապացույց է այն բանի, թե ինչի կարելի է հասնել, երբ նորարարությունը վերածվում է արդյունաբերական արդյունավետության»։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս