Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Ֆիլիպինների նախագահին
 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Ֆիլիպինների նախագահին
11:10     12 06 2026    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Ռոմուալդես Մարկոսին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ուղերձում ասվում է.

«Ֆիլիպինների Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, իմ և ադրբեջանցի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր միջոցով՝ Ձեր ողջ ժողովրդին։

Հավատում եմ, որ մենք այսուհետ ևս կշարունակենք մեր համատեղ ջանքերը Ադրբեջանի և Ֆիլիպինների միջև բարեկամական ու համագործակցային հարաբերությունների զարգացման ու ընդլայնման ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների։

Այս հիշարժան օրը Ձեզ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, իսկ Ֆիլիպինների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ֆիլիպիններ  


Լրահոս