Իլհամ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
  Իլհամ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
11:21     12 06 2026    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ուղերձում ասվում է.

«Ադրբեջանի ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր միջոցով՝ ողջ ռուսաստանցիներին՝ պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ։

Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարիդրացիության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա, որոնք դարեր շարունակ միավորել են մեր ժողովուրդներին։ Գոհունակությամբ նշում եմ երկկողմ տնտեսական ու առևտրային փոխգործակցության ակտիւ զարգացումը, միջտարածաշրջանային և մշակութային-հումանիտար կապերի ընդլայնումը։

Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերն այսուհետ ևս կնպաստեն ադրբեջանա-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, բազմապլան համագործակցությանը՝ ի բարօրություն մեր բարեկամ երկրների և ժողովուրդների՝ ռազմավարական գործընկերության և դաշնակցության ոգով։

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, այս նշանակալից օրը Ձեզ մաղթում եմ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և առաջընթաց»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս