Ադրբեջանը վերսկսել է Իրանում իր դեսպանության գործունեությունը
  Ադրբեջանը վերսկսել է Իրանում իր դեսպանության գործունեությունը
18:12     12 04 2026    
Ապրիլի 12-ին Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է գործունեությունը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Նախնական փուլում դեսպանատունը կգործի սահմանափակ թվով դիվանագիտական և վարչական անձնակազմով՝ ներառյալ դեսպանը։

Անվտանգության հարցերն ու կազմակերպչական կողմերը հաշվի առնելով՝ նախատեսվում է դեսպանության գործունեության փուլային կարգավորում։ Ռազմական գործողությունների դադարեցումից և երկշաբաթյա հրադադարի ռեժիմի հայտարարումից կարճ ժամանակ անց Իրանում Ադրբեջանի դեսպանության աշխատանքի վերսկսումն այն առանձնահատուկ նշանակության վառ վկայությունն է, որն Ադրբեջանը տալիս է հարևան և բարեկամ Իրանի հետ հարաբերություններին։

Մեր երկիրը վերահաստատում է իր աջակցությունը տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված նախաձեռնություններին»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս