Թբիլիսին, Երևանը և Բաքուն սկսել են ավելի հաճախ առաջնորդվել սեփական շահերով. Վրաստանի խորհրդարանի խոսնակ
 Թբիլիսին, Երևանը և Բաքուն սկսել են ավելի հաճախ առաջնորդվել սեփական շահերով.  Վրաստանի խորհրդարանի խոսնակ
09:21     18 04 2026    
Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են ավելի հաճախ առաջնորդվել իրենց ազգային շահերով։

Դրա մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, հաղորդում է «Վրաստանի Առաջին ալիք»-ը։

«Հարավային Կովկասը, որը նախկինում համարվում էր անկայուն տարածաշրջան, այժմ դառնում է ավելի կայուն և կանխատեսելի։ Դա պատահականություն չէ, այլ ինքնիշխանության իրականացման արդյունք։ Կայունությունն ամրապնդվում է, երբ հարգվում է ինքնիշխանությունը»,- նշել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Պապուաշվիլի   Վրաստան  


Լրահոս