Հայաստանը համաձայնեցնում է Թուրքիայի հետ Արազ գետի վրա ամբարտակի կառուցումը
 Հայաստանը համաձայնեցնում է Թուրքիայի հետ Արազ գետի վրա ամբարտակի կառուցումը
12:40     04 10 2025    
Վերջին 1.5 տարվա ընթացքում Հայաստանը համաձայնեցնում է Արազ գետի ափին՝ Թուրքիայի հետ սահմանի երկայնքով, ամբարտակի կառուցումը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ հայկական լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ «նախագծային փաստաթղթերի համաձայնեցման գործընթացը թուրքական կողմի հետ շարունակվում է՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ»։

Ի պատասխան՝ գերատեսչությունում նշել են, որ քանի որ Արազ գետը սահմանային գետ է, «ՀՀ որոշմամբ՝ Թուրքիային տեղեկացվել է գետի ափամերձ հատվածի ամրապնդման աշխատանքների մասին»։

«Համաձայնեցման գործընթացի ավարտից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները», - նշել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Թուրքիա  


Լրահոս